չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով կեղծ օգտահաշվի բացման մասին։

Ռուբինյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից մարդկանց ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- գրել է Ռուբինյանը՝ հորդորելով զգոն լինել և չարձագանքել կեղծ օգտահաշվից ուղարկվող հաղորդագրություններին։


 

 

  • Կիսվել: