չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ պարզաբանում

Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ պարզաբանում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Այս մասին InfoPort.amին հայտնեց  ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Տվյալ անձը բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեց Ջանոյանը։

Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

«Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- գրել է Փաշինյանը։

Համացանցում օգտատերի մի մասը, սակայն, կարծում է, որ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ։

  • Կիսվել: