Նեթանյահուի դաշինքն առաջատար է՝ ձայների 41.9%-ի հաշվարկից հետո
Քվեաթերթիկների մոտավորապես 42%-ի հաշվարկից հետո ոչ մի քաղաքական ուժ չի կարողացել մեծամասնություն ապահովել Իսրայելի խորհրդարանում։ Իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի տվյալներին, հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան դաշինքը մեծամասնություն է կազմում ընդդիմության նկատմամբ։
«Քվեաթերթիկների 41.9%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նեթանյահուի կողմնակից դաշինքը ստացել է 57 տեղ, իսկ Նեթանյահուի դեմ դաշինքը՝ 47, մինչդեռ «Միացյալ ցուցակ» և «Ռաամ» խմբակցությունները միասին ստացել են 16 տեղ», - գրում է The Times of Israel-ը։
Քնեսեթն ունի 120 տեղ և մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 61 տեղ։ Ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, հաջորդ քայլը կլինի կոալիցիայի ձևավորումը։
Միևնույն ժամանակ, խորհրդարանի ընտրությանն ընտրողների մասնակցությունը երկրի պատմության մեջ ամենաբարձրերից մեկն էր՝ 77.7%։ 2022 թվականի ընտրությունում այն կազմում էր 70.6%։
Հիմնական պայքարը ծավալվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցության շուրջ կենտրոնացած կառավարական ճամբարի և կենտրոնամետ քաղաքական գործիչ և Իսրայելի պաշտպանության բանակի նախկին շտաբի պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր «Յաշար» կուսակցության միջև։



