շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առինջի կամարի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mitsubishi Pajero-ն. կան վիրավորներ

Առինջի կամարի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mitsubishi Pajero-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարիմոտ, բախվել են Toyota Land Cruiser և Mitsubishi Pajeri  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Վարդանյանն ու Տիգրան Ասատրյանը՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: