շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

Արգել գյուղի չշահագործվող դպրոցում հրդեհ է բռնկվել

Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

 

  • Կիսվել: