հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները․ Մարության

Արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները․ Մարության

Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ Այս մասին իր գրառման մեջ հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, գրել է․

"211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը"։

  • Կիսվել: