հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար:
 
Սիրվարդ Գևորգյանը 2021թ․-ի հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։
 
Սիրվարդ Գևորգյանը 2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան:
2011-2013 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

  • Կիսվել: