Արցախի ժառանգության հարցը կքննարկվի Մայր Աթոռում
Ս. Էջմիածինը միջազգային համաժողով է կազմակերպում Արցախի ժառանգության հիմնախնդրի թեմայով:
Սեպտեմբերի 9-ին և 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կկայանա «Կրոնական ազատություն և խաղաղություն թեմայով» միջազգային համաժողով: Շուրջ 100 մասնակից է հրավիրված` տեղացի և արտասահմանցի գիտնականներ, հետազոտողներ, եկեղեցական և կրոնական կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկվելու է 44-օրյա պատերազմի պատճառով տուժած հուշարձանների հիմնախնդիրը, մասնավորապես, Արցախի ժառանգությունը: