շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի չափահաս քաղաքացիներին ՀՀ-ում ժամանակավոր կացարան տրամադրողները եռամսյա սոցիալական աջակցություն կստանան

Արցախի չափահաս քաղաքացիներին ՀՀ-ում ժամանակավոր կացարան տրամադրողները եռամսյա սոցիալական աջակցություն կստանան

Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ՀՀ-ում ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։ 

Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։ 

Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։ #ArmGov ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

  • Կիսվել: