Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. այս մասին, Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար: Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», – ասել է նա: