ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հունսիսին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա կլինի նրա առաջին ԱՄՆ այցը պատրիարքի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Նախատեսվում է, որ այցը կտևի մեկ շաբաթ ու Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։

Մաշալյանը հունիսի 29-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում կհյուրընկալվի ԱՄՆ Արևելյան շրջանի հոգևոր առաջնորդ Մեսրոպ Բարսամյանի կողմից: Այցի շրջանակում Մաշալյանը նաև կայցելի ՄԱԿ-ի շենք։

  • Կիսվել: