հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արարատի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ում բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ

Արարատի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ում բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի վերջնամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արծվիկ Մովսիսյանին, ավտոմեքենան էլ եղել է քարով բարձված և այն բեռնաթափվելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներւմ կրակ է բռնկվել։ 

  • Կիսվել: