չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱՍՀՆ-ն շարունակում է ՀԿ-ներին պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

ԱՍՀՆ-ն շարունակում է ՀԿ-ներին պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը։

Անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2025 թվականի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում 1325 շահառու, որից 50-ը՝ 18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, իսկ 1275-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։

Ծրագրի շրջանակում շահառուներին մատուցվում են սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։ Խնամքը տրամադրվում է անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Ծառայություններից օգտվելու նպատակով շահառուն կամ իր ներկայացուցիչը կարող են դիմել փաստացի բնակության վայրն սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

  • Կիսվել: