չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։

Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի իրավունքները, «որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսդրությամբ, ապահովված են, և պաշտպանությունը չի ներկայացրել դատարանի կողմից գործը քրեական հետապնդման մեջ շահագրգռվածությունը հաստատող կոնկրետ ապացույցներ, և խնդրել դատարանին առարկությունը թողնել առանց քննարկման»։

Կեծղ դատավարությանը ներգրավված, այսպես կոչված, «տուժողները» դատարանին խնդրել են չբավարարել առարկությունները։

Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը պաշտպանության կողմի առարկության վերաբերյալ, ըստ որի՝ որոշվել է չքննել այն, քանի որ պաշտպանության կողմն իբրև թե չի ներկայացրել կոնկրետ և հուսալի ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։

Հաջորդ շինծու դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 20-ին:

  • Կիսվել: