ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջին անգամ ՀՀ-ում կազմակերպվել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի տարածաշրջանային կոնֆերանս

Առաջին անգամ ՀՀ-ում կազմակերպվել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի տարածաշրջանային կոնֆերանս

Մայիսի 10-15-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) տարածաշրջանային կոնֆերանս՝ տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայաստանը միացել է այս հարթակին 2018 թվականին, որի հիմնական նպատակն է կենսաբազմազանության պահպանությունը՝ ամրապնդելով կապը գիտության և քաղաքականության միջև։

Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից։

Կոնֆերանսը կազմակերպվել է Գերմանական կենսաբազմազանության ցանցի ինստիտուտի (ibn), Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության և Բնության պահպանության գերմանական դաշնային գործակալության կողմից՝ ՀՀ-ում IPBES-ի ազգային համակարգող՝ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լևոն Աղասյանի աջակցությամբ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

 

 

 

  • Կիսվել: