շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջիկայում նախատեսվում է Ջավախքի եւս 3 բնակավայրերում ներդնել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ

Առաջիկայում նախատեսվում է Ջավախքի եւս 3 բնակավայրերում ներդնել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Ջավախքի Ծխալթբիլա (գործընկերներ՝ Արմսվիսբանկ, Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ), Օլավերդ (գործընկերներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) և Նինոծմինդա (բարերար Արմեն Ղարսլյան) բնակավայրերում ներդնել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Տեղեկացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։

Համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:

Այժմ Ջավախքի 4 բնակավայրերում (Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ախալցխա) արդեն գործում են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ:

 

  • Կիսվել: