ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռուսաստանում քրեական աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներ են ձերբակալվել

Ռուսաստանում քրեական աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներ են ձերբակալվել

Ռուսաստանում ձերբակալվել են քրեական աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներ, հայտնում են ռուսական ԶԼՆ-ները:

Նշվում է, որ նրանցից մեկը Ադրբեջանի քաղաքացի, «օրենքով գող» Զաուր Շիպիլովն է՝ 2006 թվականին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին։ Շիպիլովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։

Մյուս ձերբակալվածը Զաուր Ախմեդովն է, որը կասկածվում է «հանցավոր հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու» մեջ: Նա նաև համարվում է «Ֆուդ սիթիի» «նայողը»։

47-ամյա գործարար Զաուր Ախմեդովը Ռովշան Լենքորանսկու զարմիկն ու աներորդին է։ Նա «օրենքով գողի» կարգավիճակ չունի, բայց Լենքորանսկու մահից հետո գլխավորել է նրա «կայսրությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը՝ Վագիֆ Սուլեյմանովը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաև Զաուր մականունով

  • Կիսվել: