Ալեն Սիմոնյանը շարունակում է սենսացիոն սղագրություններ հրապարակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է սենսացիոն սղագրություններ հրապարակել.
՛՛Ուշադրություն՝ 2025 թվական
փետրվարի 18
Տղամարդ- Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:
Վ.Գալստանյան- Հլը որ չէ, բայց կմիանա:
Տղամարդ- 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:
Վ.Գալստանյան- Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատրաստվող քաղաքական հաշվեհարդարի մասին տենսացիոն սղագրություն, ինչպես նաև՝ այդ սղագրությանն հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
