ԵՄ-ի պատժամիջոցների 18-րդ փաթեթը կհարվածի Ռուսաստանի տնտեսության սրտին. Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կդառնա ԵՄ Խորհրդում Դանիայի նախագահության առաջին արդյունքը:
Նա, մասնավորապես, ասել է. «Պուտինը խաղաղություն չի ուզում, իսկ 18-րդ փաթեթը կհարվածի նրա տնտեսության սրտին»։
Նշենք, որ Դանիան հուլիսի 1-ին ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը մինչև 2025 թվականի վերջը։