Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը
Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ցավով է արձագանքել Պորտուգալիայի հավաքականի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգո Ժոտայի մահվան ողբերգական լուրին։
«Թող հանգչի խաղաղությամբ», – գրել է Մեսսին՝ հրապարակելով Ժոտայի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Ժոտան և նրա կրտսեր եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայի «Պենաֆիել» ակումբում, մահացել են Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։