կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Առաջիկա շաբաթ նույնպես տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Առաջիկա շաբաթ նույնպես տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 22-23-ը կեսօրից հետո, 24-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 19-24-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-24-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

  • Կիսվել: