չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել կամավորի ինստիտուտը

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել կամավորի ինստիտուտը

Մայիսի 14-15-ը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄՀԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է երկօրյա աշխատաժողով: Քննարկվել են «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ առաջարկները:

Նախագծով օրենսդրորեն կսահմանվի կամավորի ինստիտուտը եւ կկարգավորվեն կամավորական գործունեության ու կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները:

Կամավորության ինստիտուտի կայացման, ամբողջական օրենսդրական կարգավորման ու անհրաժեշտ գործիքակազմի սահմանման նպատակով ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու Կառավարության ներկայացուցիչները քննարկել են օրենքի նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչություններից ստացած առաջարկները: Դրանց հիման վրա լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն:

  • Կիսվել: