չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Արագածոտնի մարզում ճանապարհը զիջելու հարցի շուրջ ծագած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել․ բժիշկիները պայքարում են նրա կյանքի համար

Արագածոտնի մարզում ճանապարհը զիջելու հարցի շուրջ ծագած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել․ բժիշկիները պայքարում են նրա կյանքի համար

Մայիսի 29-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, բաժնի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննիսյանի, հերթապահ մասի պետ Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Գագիկ  Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պարզել են նաև, որ Գագիկ Հ․-ն «որովայնի առաջնային պատի, ազդրի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ճանապարհը զիջելու համար ավտոմեքենայով ազդանշաններ տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայիսի 29-ին ժամը 02։30-ի սահմաններում Կոշ բնակավայրից Ավան համայնք տանող ավտոճանապարհի հարակից անսնագոմի մոտ Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Պ․-ն իր մոտ գտնվող կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել Գագիկ Հ․-ն՝ պատճատելով  նշված մարմնական վնասվածքները:

Ոստիկանության Աշտարակի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը, դեպքի մյուս մասնակիցներին և Գոռ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: