Իտալիայի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է Իսպանիայի հետ ծովային և օդային կապերի ազատ տեղաշարժի ռեժիմը. Մելոնի
Իտալիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Շենգենյան համաձայնագրով Իսպանիայի հետ ծովային և օդային կապերի համար նախատեսված ազատ տեղաշարժի ռեժիմը և վերականգնել սահմանային վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նա, մասնավորապես, նշել է. «Իտալիան ժամանակավոր սահմանային հսկողություն է մտցնում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայում ճգնաժամի պատճառով»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով։
Հայտնել էինք նաև, որ Իսպանիան Մարոկկոյից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 37,500-ին։
Ավելի վաղ քաղաքի ղեկավաը հայտնել էր, որ մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից։



