Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է (Լուսանկարներ)
Արագածոտնի մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են 37-ամյա Արման Թադեւոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի եւ 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը
Վթարի հետեւանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադեւոսյանը, Mercedes-ի ուղեւորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է եւ քարերը լցվել են ճանապարհին: