երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Աքորի գյուղում հրդեհ է բռնկվել

Աքորի գյուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։

ԱԻՆ-իցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին։ Ըստ նախնական  տվյալների՝ տուժել է մեկ քաղաքացի։

  • Կիսվել: