շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին է ներկայացրել 140 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։

Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

 
 

  • Կիսվել: