Ապարան-Քուչակ ճանապարհին առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում և Ջերմուկ ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 13:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար փակ է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գեղարքունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։