ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը. Մարտի 1-ի գործով տուժածների հայտարարությունը

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը. Մարտի 1-ի գործով տուժածների հայտարարությունը

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները եւ զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը և դրա հետևանքով առաջացած դժգոհությունը կիսում ենք նաև մենք՝ 2008 թ.-ի քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները։

Ուստի դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը, գլխավորապես երկու պատճառով.

1. 2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, եւ ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը։

  • Կիսվել: