շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անկախ ամեն ինչից Հայաստանում խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է. Աղաջանյան

Անկախ ամեն ինչից Հայաստանում խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է. Աղաջանյան

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սեւան Աղաջանյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․
 
«Վերջին ամիսներին սպառնալիքներն ու բռնությունները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ հաճախացել են, սակայն մեղավորներն առ այսօր չեն պատժվել և շարունակում են դրսևորել նման վարքագիծ։
 
ՔՊ-ական գործիչների մոտ քաղաքական սրացումների ժամանակ հարվածը լրատվամիջոցներին ուղղելը կարծես տխուր ավանդույթ է դառնում:
 
Այսօր ևս ականտեսն եղանք այսպես կոչված ԱԺ պատգամավոր Քոչարյան Անդրանիկի վարքագծին լրագրողի հանդեպ։
 
Պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից Հայաստանում խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է, անթույլատրելի է մարդու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք։
 
Լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած խտրական մոտեցում, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, հատկապես, երբ խտրական մոտեցումը ցուցաբերվում է ԱԺ պատգամավորի կողմից, որը հանրությանը ներկայանում է՝ իբրև ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները պաշտպանող։
 
Կոչ եմ անում լրատվամիջոցների ու լրագրողների հետ փոխհարաբերություններում պահպանել կոռեկտության ու հանդուրժողականության սահմանները, դրսևորել պատշաճ բարեկրթություն ու կատարել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի պահանջը, այն է՝ ԶԼՄ-ների հանդեպ խտրականությունը պետք է բացառվի, խտրականության ցանկացած դրսևորում պետք է մերժելի լինի»:

  • Կիսվել: