չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ANCA-ն ողջունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման գործում ԱՄՆ սենատորների ջանքերը

ANCA-ն ողջունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման գործում ԱՄՆ սենատորների ջանքերը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Րաֆֆի Համբարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսին եւ Տեդ Քրուզին՝ նրանց ջանքերի համար Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն անհապաղ ընդունելու հարցում:

ANCA-ի նախագահի խոսքով՝ որոշ սենատորներ իրավունք ունեն բանաձեւին դեմ քվեարկելու, սակայն դա չպետք է խոչընդոտի, որ Սենատի կամքը լսելի լինի:

«Մենք կապահովենք բանաձեւի ընդունումը եւ վերջ կտանք Սպիտակ տան մասնակցությանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը, Թուրքիայի կողմից հայերի, հույների, ասորիների, խալդերի, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների եւ այլ քրիստոնեական ժողովուրդների դեռեւս անպատիժ մնացած բնաջնջման ու տեղահանման ճշմարտացի, արդարացի եւ համապարփակ միջազգային կարգավորման ճանապարհ կհարթենք

  • Կիսվել: