հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումն էական նշանակություն ունի․ Աննա Նաղդալյան

Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումն էական նշանակություն ունի․ Աննա Նաղդալյան

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էական նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման առումով, և այդ որոշումը ոչ միայն ոգևորող է, այլև արդիական: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանը ԱԳՆ-ի անունից շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին և ամերիկահայ համայնքի ակտիվ անդամներին։

Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

  • Կիսվել: