հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է օգտատերերին հուզող հարցերին։

՛՛Պատասխանում եմ օգտատերերի հարցերին՛՛,-գրել է նախարարը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը:
 
Նա նշել է, որ 17 բուժկազմակերպություն ներգրավված է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման աշխատանքներում, համակարգի լարվածությունը մեծ է, կա ծանրաբեռնվածություն, իսկ դա նշանակում է, որ այլ հիվանդություններ ունեցող, պլանային վիրահատությունների կարիք ունեցող պացիենտները ստիպված են լինելու սպասել իրենց հերթին՝ մահճակալային ֆոնդի զբաղվածության պատճառով։ 
 

՛՛Սոմատիկ բաժանմունքներում 1711 մահճակալից զբաղված է 1546-ը, վերակենդանացման բաժանմունքներում առկա է 318 մահճակալ, որից 279-ը` զբաղված։ Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 692, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142 պացիենտ, իսկ 60 վարակակիր միացված է արհեստական շնչառության սարքին։ Ցանկացած պացիենտի կորուսը մեզ համար մեծ կորուստ, բայց երբ երիտասարդ հղի կին է կորոնավիրուսից մահանում, բոլորս, կարծում եմ, պետք է մի պահ լրջանանք եւ հասկանանք, թե որն է մեր դերը հանրային պատասխանատվության տեսանկյունից՛՛,-ասել է Ավանեսյանը:

Ըստ նրա՝ նորմալ է, որ քաղաքացիները բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ունեն. ՛՛Վերջին ամիսների մեր աշխատանքն ուղղված էր տեղեկատվության պակասը լրացնելուն՝ տեղ հասցնելու համար, թե ինչ է պատվաստանյութը, ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա եւ այլն՛՛:

  • Կիսվել: