շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Առողջ, կրթված, կամքով ամուր սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյան

Առողջ, կրթված, կամքով ամուր սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հյուրընկալվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` սաների հետ հանդիպման և վարպետաց դասի` «Առողջ և կրթված սերունդը` ամուր պետության հիմք» խորագրի ներքո: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կրթահամալիրի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանի հետ շրջեցինք վարժարանում, ծանոթացա ուսումնամարզական պրոցեսի կազմակերպմանը, պայմաններին: Սաներին և ուսուցչական կազմին ներկայացրեցի առողջապահական մեր ծրագրերը, առաջնահերթությունները, խոսեցինք առողջ և բալանսավորված սննդի կարևորության, ծխախոտի և հոգեներգործուն նյութերի, խաղային կախվածության թողած կործանարար ազդեցության մասին, հոգեկան առողջության կարևորության մասին: Ուրախ եմ, որ ռազմամարզական վարժարանի սաները, որոնք ընտրել են կյանքի ոչ այնքան «փափուկ» ճանապարհը, մեծ հետաքրքրությամբ լսեցին և բարձրաձայնեցին այնպիսի հարցեր, որոնց լուծման ճանապարհը իմ օրակարգում կլինի: Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է: Շնորհակալ եմ այս հնարավորության համար»,- գրել է նա:

  • Կիսվել: