կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՆ առաջին տեղակալը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում

ԱՆ առաջին տեղակալը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Փաստաթուղթը կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հիմք կդառնա:

Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, աշխատակազմի հետ խոսել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման գործընթացի մասին:

Անդրադառնալով բնակչության, հատկապես դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործմանը` նախարարի առաջին տեղակալը հանձնարարել է ակտիվացնել դրանց վնասների ու ռիսկերի մասին իրազեկման աշխատանքները:

 

  • Կիսվել: