ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել

Ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել

2024թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա համեմատ՝ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024թ․-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2 602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2 660-ի փոխարեն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի համեմատ ավելացել է 37-ով։

Հանրապետությունում 2024թ. հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք` 2023թ. հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:

  • Կիսվել: