հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամուլսարի ցուցարարների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարության քայլերից

Ամուլսարի ցուցարարների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարության քայլերից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  այսօր երեկոյան Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։

Բողոքի ցույցի մասնակիցները հեռանալիս նշեցին, որ շարունակելու են հսկել տարածքը և թույլ չեն տալու հանքը բացել: Նրանց խոսքով՝ իրենց դեռ միայն մեկ պահանջն է բավարարվել, մինչդեռ գլխավոր հարցը՝ Ամուլսարի խնդիրը, մնում է չլուծված. Ամուլսարի հարցի լուծման հստակ ժամկետ կառավարությունից նրանք այդպես էլ չեն լսել։ Ցուցարարներն ասացին, որ իրենց հետագա գործողությունները կառավարության քայլերից կախված կլինեն:

 

 

  • Կիսվել: