Հայ 7 բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի պատանեկան առաջնության քառորդ եզրափակիչ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մրցումային օրը գրանցել են երկու հաղթանակ։
Մենուա Ուլիխանյանն ու Սամվել Գրիգորյանը հաղթել են մոլդովացի մրցակիցներին՝ ապահովելով իրենց տեղը քառորդ եզրափակչում։
Այսօր երեկոյան մեկնարկում են մեդալների համար մենամարտերը։ Քառորդ եզրափակչում Հայաստանը ունի 7 ներկայացուցիչ։



