Հետախուզվող անձը արտահանձնվել է Իտալիայից
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան:



