չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Ցույցեր և դասադուլներ Ֆրանսիայի դպրոցներում. կան ձերբակալվածներ

Ցույցեր և դասադուլներ Ֆրանսիայի դպրոցներում. կան ձերբակալվածներ

Ֆրանսիայի մի շարք շրջաններում բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել ուսուցիչների պակասի և լեփ-լեցուն դասարանների խնդրի վրա, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ցուցարարները փորձել են արգելափակել դպրոցները: Ցույցերին միացել են նաև ուսուցիչներ, դպրոցական խորհրդատուներ, հոգեբաններ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցիչների օգնականներ և կրթության այլ մասնագետներ:

Աշակերտներից մեկը հայտնել է, որ դպրոցի դասարաններում սովորում է 35-ական մարդ, հաստատությունը շոգին օդորակիչների համար գումար չունի:

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, 10 ցուցարար էլ վնասվածքներ է ստացել:

Նշենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, արգելափակվել է 180 միջնակարգ դպրոց ամբողջ Ֆրանսիայում։ Ձերբակալվել է 164 մարդ։

 

  • Կիսվել: