շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանը շրջել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

ԱՄՆ դեսպանը շրջել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Գյումրու ամերիկյան անկյունում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպել է ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներին, ապա Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի շահառուների հետ զրուցել համայնքներում երիտասարդների ներգրավման ու մասնակցության մասին։

Դեսպանատնից հայտնում են, որ դեսպանը նաև շրջեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որը գործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և մարզում բարձր տեխնոլոգիաների զարգացման կարևոր հանգույց է։

  • Կիսվել: