չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում

«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում

«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Ատելության հողի վրա կատարված ոճրագործությունը հայերի դեմ ռասսայական հարձակման օրինակ է, որպես շարունակություն Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ ամբոխի իրականացրած հարձակումների, Գերմանիայում ՀՀ դեսպանատան մեքենայի վրա հարձակման և հրկիզման: Անցած տարի Լոս Անջելեսի հայկական դպրոցներում ռասսայական խտրականության հողի վրա կրկին միջադեպեր էին տեղի ունեցել:

Հակահայկական գրոհները հաջորդել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, որը հրահրում են ադրբեջանցիները:
Մենք գործի կդնենք մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ պաշտպանելու մեր համայնքի  շահերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` հուլիսի 25 ին ադրբեջանցիների կողմից վանդալիզմի էր ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարվել էին  ադրբեջանական դրոշ, գրվել  էին ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

  • Կիսվել: