ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից սննդային թունավորում եղել է․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից սննդային թունավորում եղել է․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Հարգելի գործընկերներ, ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ: Այս մասին ֆեյսբույքան էջում գրել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հանրային կապերի մենեջեր Ծովինար Խաչատրյանը։

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ: Դեպքերը սակայն այսօր լուսադեմին չեն եղել, ինչպես որ տեղեկացել են լրատվամիջոցները: Գրանցված երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 15-ին: Քաղաքացիները հետազոտվել են, բուժոգնություն են ստացել և տեղափոխվել այլ բուժկենտրոն: Եվս մեկ անգամ հորդորում ենք ամանորից մնացած ուտելիքները, եթե այդպիսիք դեռ կան, չօգտագործել, առողջությունը չարժե վտանգել ...»,- գրել է նա:

  • Կիսվել: