երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ալեքսիս Օհանյանը կոչով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին (տեսանյութ)

Ալեքսիս Օհանյանը կոչով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին (տեսանյութ)

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը  Instagram-ում ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին՝ Հայաստանին և հայերին խաղաղություն մաղթելով:

«Կոչ եմ անում ԱՄՆ-ում իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի բռնապետերին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,-նշել է գործարարը։

  • Կիսվել: