ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկեց հավաքվել և վարքագծի կանոններ մշակել, հակառակ պարագայում կբախվեն ԱԺ-ի մշակած կանոններին

Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկեց հավաքվել և վարքագծի կանոններ մշակել, հակառակ պարագայում կբախվեն ԱԺ-ի մշակած կանոններին

Պատսպարվելով խոսքի ազատության և ԶԼՄ-ների մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ վատ են պահում, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եվ այդ հարցով, կարծում եմ, մենք պետք է որոշում կայացնենք և որևիցե ձևով կարգավորենք լրագրողների գործունեությունը», - ասաց Սիմոնյանը։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ լրագրողների գործունեության վերաբերյալ հանրության մեջ կան շատ բացասական երանգներ.

«Պատգամավորը նույնպես պետք է հետևի էթիկայի կանոններին, բայց պատգամավորներին գնահատական տվողը ՀՀ քաղաքացին է»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանի պատճառով է, որ լրագրողների մասին կա այդպիսի վերաբերմունք, քանի որ նա էլ է լրագրող, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Երկակի ստանդարտներ պետք չեն։ Հավաքվեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ և ստիպված կլինեք ենթարկվել»։

  • Կիսվել: