երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրասպորտային միջոցների թիվը

Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրասպորտային միջոցների թիվը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պադավատապետության ու շռայլությունների մասին գրառում է արել։

«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության,  անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝
2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով

2018 թ. - 10 ավտոմեքենա,
2019 թ. -4 ավտոմեքենա,
2020 թ. -3 ավտոմեքենա,
2021 թ. -17 ավտոմեքենա,
2022 թ. -2 ավտոմեքենա,
2023 թ. - 3 ավտոմեքենա,
2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. - 81 մեքենա, 2025 թ. - 30 մեքենա»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը:

  • Կիսվել: