երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալավերդիում մեկնարկել է պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը. պատգամավոր

Ալավերդիում մեկնարկել է պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը. պատգամավոր

Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած մեր եղբոր` Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը։ Այսօր միասին եղանք շինհրապարակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Կարենը պրոթեզավորվել է։ Զինվորի տան մասնագետների հսկողությամբ այժմ աստիճանաբար վարժվում է երկրորդ պրոթեզին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նաև կտրվի փոխհատուցում` 58 մլն դրամ. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարվա ընթացքում` ամսական շուրջ 200.000 դրամ։

Շնորհակալ եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանին խնդրանքս չմերժելու և առանձնատան կառուցումն իրականացնելու համար։ Առանձնատունը տարբերվելու է տեխնոլոգիական, ամրաշինական լուծումներով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: