ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին «Opel»-ը բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-52» բեռնատարին․կան տուժածներ

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին «Opel»-ը բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-52» բեռնատարին․կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նեղոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Հրանտ Գ․-ն (ծնված 1992 թ.), Վարդան (ծնված 1997 թ.) և Մխիթար (ծնված 1998 թ.) Թ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները Վարդան Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հրանտ Գ․-ի և Մխիթար Թ․-ինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: