կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգերում» թույլ ձյուն է տեղում

Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգերում» թույլ ձյուն է տեղում

Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։ Այդ մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
 
Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: