ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհին ԳԱԶ 69 ավտոմեքենան գլորվել է ձորակը, վարորդը մահացել է

Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհին ԳԱԶ 69 ավտոմեքենան գլորվել է ձորակը, վարորդը մահացել է

Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վարորդ Ա. Խաչիկյանը վթարի հետևանքով տեղում մահացել է։

  • Կիսվել: